11:41 | 21.10.15 | Նորություններ | 1192

«Սինոփսիս»-ը հետաքրքրված է Երեւանում նոր ներդրումներով

«Սինոփսիս» ընկերության գործադիր փոխնախագահ Բրայան Բեթթին հայտարարել է, որ իրենք հետաքրքրված են Երեւանում գործունեությունն ընդլայնելու հեռանկարով:

Այս մասին նա ասել է այսօր՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ:

Բրայան Բեթթիի խոսքով՝ «Սինոփսիս»-ը պատրաստակամ է մասնակցել Երեւանում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

«Պատրաստ ենք քննարկել կոնկրետ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ինչպես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտների զարգացմանը, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ընդհանրապես»,- ասել է նա:

Երեւանի քաղաքապետն էլ ընդգծել է, որ «Սինոփսիս Արմենիա»-ն Հայաստանում առաջատարներ ՏՏ ընկերությունների շարքում է ու համարվում է խոշոր գործատու։

«Կարեւորելով ընկերության գործունեությունը՝ պատրաստ ենք մեր լիազորությունների շրջանակում աջակցելու «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեության ընդլայմանն ուղղված ծրագրերին»,- ընդգծել է քաղաքապետը։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: