11:28 | 20.10.15 | Նորություններ | 4096

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հովանավորել «Վերադարձի» փառատոնը

Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը:

Փառատոնն այս տարի նվիրված է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Այն կազմակերպվել է ՀՀ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո` «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի գլխավոր գործընկերն է:

Ընդհանուր առմամբ, միջոցառման կազմակերպման համար 2007-2015 թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 99.300.00 դրամ:

«Աշխարհի լավագույն դահլիճներում հանդես եկող եւ դասական երաժշտության ոլորտում մեծ հեղինակություն վայելող հայազգի երաժիշտները, որոնք եկել են մասնակցելու փառատոնին, եւս մեկ անգամ ապացուցում են, որ մենք` հայերս, արարող, ստեղծագործող, շնորհալի ազգ ենք` ուր էլ որ ճակատագրի բերումով լինենք: «Վերադարձի» փառատոնը կարեւոր դեր ունի աշխարհով մեկ սփռված տաղանդաշատ հայ երաժիշտներին մեկ հարկի տակ համախմբելու գործում: Ուրախ եմ, որ արդեն 8-րդ տարին կազմակերպիչների կողքին լինելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր մասնակցությունն ունի փառատոնի կայացման, զարգացման եւ առաջընթացի գործում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: