12:30 | 08.10.15 | Նորություններ | 3859

U!TV-ի բաժանորդները կցորդ սարք տեղադրելու անհրաժեշտություն չունեն

«Յուքոմ»-ը հաղորդագրություն է տարածել՝ պատասխանելով հաճախ հնչող հարցին, թե ինչպես պետք է քաղաքացիներն իրենց բնակարաններում ապահովեն թվային հեռուստատեսություն:

«Հայաստանում հեռարձակվող հեռուստաալիքները թվային տարբերակով հասանելի կլինեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն նոր սերնդի հեռուստացույցներ, հին հեռուստացույցների դեպքում քաղաքացիները պետք է ձեռք բերեն կցորդ սարքավորումներ, որպեսզի կարողանան օգտվել եթերից:

Սակայն այս խնդիրը չի վերաբերում «Յուքոմ» ընկերության բաժանորդներին: «Յուքոմն» արդեն տարիներ շարունակ իր բաժանորդներին տրամադրում է թվային հեռուստատեսություն: Այս ընկերության բաժանորդները վաղուց արդեն դիտում են բարձրօրակ IP հեռուստատեսություն, որը հասնում է իրենց բնակարաններ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով: Այսինքն՝ «Յուքոմի» հեռուստատեսությունից օգտվող բոլոր բաժանորդների համար հավելյալ սարքեր տեղադրելու որեւէ անհրաժեշտություն չի առաջանում»,- ասված է հաղորդագրությունում:

«Յուքոմ»-ում հիշեցրել են, որ խոսքը U!TV կամ Tpiple Play փաթեթների բաժանորդների մասին է: