12:12 | 02.10.15 | Նորություններ | exclusive 41462

    Teamable-ը սկսել է ծրագրային ապահովում տրամադրել Uber-ին եւ Lyft-ին

    Մարդկային ռեսուրսների կառավարումը դյուրացնող Teamable հայկական ընկերությունը սկսել է ծրագրային ապահովում տրամադրել ամերիկյան Uber եւ Lyft ընկերություններին: Առաջիկայում կսկսեն համագործակցել նաեւ Yahoo-ի հետ:

    Այս մասին ԴիջիԹեք Էքսպոյի շրջանակում Itel.am-ին այսօր տեղեկացրել է Teamable-ի համահիմնադիրներից Մերուժան Դանիելյանը:

    Նա նշել է, որ համագործակցությունը սկսել են մոտ մեկ ամիս առաջ:

    «Ներկայում աշխատում ենք տվյալ ընկերությունների փոքր խմբերի հետ, սակայն նախատեսում ենք ժամանակի ընթացքում մեծացնել համագործակցությունը»,- ասել է Մերուժան Դանիելյանը:

    Նա տեղեկացրել է, որ հայաստանի շուկան եւս հետաքրքրված է իրենց ծառայություններով:

    «Վերջերս մեր հաճախորդների թվում ավելացել են Workfront եւ SFL ընկերությունները: Առաջիկայում կսկսենք համագործակցել նաեւ Macadamian-ի հետ»,- եզրափակել է նա:

    Teamable-ի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ: