16:50 | 01.10.15 | Նորություններ | 4021
«Ռոստելեկոմը» երկարաձգել է Հայաստանում անցկացվող «Շնորհակալություն Ինտերնետին 2015» մրցույթին աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը մինչեւ հոկտեմբերի 15-ը։
Մրցույթը նախատեսված է ավագ սերնդի ինտերնետ օգտագործողների համար։
Մասնակցել կարող են ավագ սերնդի ներկայացուցիչները (50+), որոնք սովորել են օգտվել համակարգչից եւ ինտերնետից ինքնուրույն կամ հատուկ դասընթացների մասնակցության արդյունքում։
Մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքի «Մրցույթ»/«Конкурс» բաժին եւ լրացնել ձեւաթուղթը, ներբեռնելով էսսե (փոքրիկ շարադրություն), ինչպես նաեւ երկու լուսանկար (լուսանկար եւ համակարգչի տեսախցիկի օգնությամբ արված նկար):
Աշխատանքներն ընդունվում են երկու անվանակարգերում՝ «Ինտերնետ՝ իմ ընկեր եւ օգնական» եւ «Վիրտուալ շփում»:
Հայաստանյան հաղթողների պարգեւատրումը նախատեսված է իրականացնել նոյեմբերի սկզբին անցկացվելիք բաց դասերի շրջանակներում:
Մրցույթի կազմակերպիչներն են «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն եւ «Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամը»: