11:48 | 17.09.15 | Ամենանորաձեւ IT գրասենյակները | exclusive 25777

Ամենանորաձեւ IT գրասենյակները. Helix

Հարմարավետ գրասենյակը յուրաքանչյուր ընկերության հաջողության գրավականն է: Որքան լավն են գրասենյակային պայմանները, այնքան ավելի հեշտ եւ արդյունավետ է ստեղծագործելը:

Աշխարհում, որպես կանոն, տեխնոլոգիական ընկերություններն ունեն ամենանորարար գրասենյակները: Հայաստանում եւս, ՏՏ-ի զարգացմանը զուգահեռ, ավելանում է դրանց թիվը:

Itel.am-ն այս շարքում ներկայացնում է Հայաստանում գործող՝ նոր եւ համարձակ լուծումներով ՏՏ գրասենյակները:

Helix ընկերությունը հիմնադրվել է 2006թ. Հայաստանում:

Ընկերությունն առաջարկում է ՏՏ խորհրդատվության եւ ծառայությունների փաթեթ, որը ներառում է վեբ կայքերի դիզայն եւ մշակում, հիմնապաշարների ինտեգրում, բովանդակության մշակում, ներքին կառավարման համակարգերի, ծրագրային փաթեթների, մոբայլ ծրագրային միջոցների պատրաստում, ցանցերի կառավարում, խորհրդատվություն եւ ՏՏ վերապատրաստում:

Ընկերության կենտրոնական գրասենյակը տեղակայված է «Երազ» բիզնես կենտրոնում


Գրասենյակում աշխատում է 26 մասնագետ


Կարելի է աշխատել ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ միջավայրում


Երբ աշխատանքը կատարված է, կարելի է նաեւ զվարճանալ


Пой гитара, пой


Հայելու էֆեկտ՝ Open Space-ում


Կարեւոր որոշումները կայացվում են համատեղ


Հուշեր տարբեր երկրներ այցելություններից




Լեգենդ ծրագրավորողների մասին


Ամպեր ոչ միայն դրսում, այլեւ ներսում




Իսկ այստեղ ղեկավարներն են աշխատում


Թափանցիկ պատեր, հատուկ լուսավորություն


Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի