12:16 | 09.09.15 | Ամենանորաձեւ IT գրասենյակները | exclusive 97679
Հարմարավետ գրասենյակը յուրաքանչյուր ընկերության հաջողության գրավականն է: Որքան լավն են գրասենյակային պայմանները, այնքան ավելի հեշտ եւ արդյունավետ է ստեղծագործելը:
Աշխարհում, որպես կանոն, տեխնոլոգիական ընկերություններն ունեն ամենանորարար գրասենյակները: Հայաստանում եւս, ՏՏ-ի զարգացմանը զուգահեռ, ավելանում է դրանց թիվը:
Itel.am-ն այս շարքում ներկայացնում է Հայաստանում գործող՝ նոր եւ համարձակ լուծումներով ՏՏ գրասենյակները:
VOLO-ն աութսորսինգով զբաղվող ՏՏ ինովացիոն ընկերություն է։ Հիմնադրվել է 2006թ. Երեւանում:
«Մեր ընկերության հիմքը բարձրակարգ ծրագրավորողներն են եւ ձեռնարկատիրական մակարդակի նախագծերի իրականացման փորձը՝ միտված ստեղծելու Հաջորդ մեծ նորությունը ոլորտի առաջատարների համար»,- նշում են VOLO-ում:
Ընկերությունը Մայքրոսոֆթի «Արծաթե» գործընկերն է (Microsoft Silver Partner):
Քչերը առաջին հայացքից կհասկանան, որ սա VOLO-ի կարգախոսն է՝ գրված երկուական համակարգով
VOLO-ն տեղակայված է Կոմիտասի պողոտայում եւ զբաղեցնում է մեկ ամբողջ հարկ
Այստեղ աշխատում է 51 մարդ, հիմնականում ՏՏ մասնագետներ
Առօրյա աշխատանքային եռուզեռ
Լարված աշխատանքի դեպքում կարելի է դիմել մերսող աթոռի օգնությանը
Հանգստի սենյակն է, ֆուտբոլասերների պակաս չկա
Սա էլ շախմատի սիրահարների համար
Մեծ եւ գույնզգույն ակվարիումը հանգստի սենյակի զարդերից է
Համեղ ընդմիջման անկյունը
Որպես կանոն, սառնարանի դուռը շատ բան կարող է պատմել աշխատակիցների մասին
Ուրախ ուրբաթներն այստեղ ավանդույթ են
Երբ կա խորհրդակցելու անհրաժեշտություն
VOLO-ում կարեւորում են միասնականությունը
Վերջնաժամկետների մասին
Մոտիվացիան գործի կեսն է
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի