16:47 | 02.09.15 | Նորություններ | 4692

Beeline-ը գործարկել է «Երկվորյակներ» ծառայությունը

Beeline-ը հայտարարում է «Երկվորյակներ» ծառայության գործարկման մասին:

Beeline-ում նշել են, որ միասնական ծառայությունը հնարավորություն է ընձեռում միաժամանակ ակտիվացնել անսահմանափակ ինտերնետ տանը եւ բջջային հեռախոսից: Բջջային ինտերնետի արագությունը կազմում է 512 կբ/վրկ, իսկ տնային ինտերնետի արագությունը 10 մբ/վրկ է` Beeline օպտիկամանրաթելային ինտերնետին միանալու դեպքում եւ 4 մբ/վրկ` հեռախոսային գծի միջոցով միանալու դեպքում:

Ամսական բաժանորդային վարձը 6000 դրամ է:   

«Beeline-ն ուրախ է բաժանորդներին ներկայացնել ինտերնետի համակցված առաջարկ, որի շնորհիվ համակարգչով եւ նոթբուքով տանից անսահմանափակ ինտերնետից օգտվելը, ինչպես նաեւ հեռախոսով կամ պլանշետով ինտերնետի մշտական հասանելիությունը դարձել են ավելի մատչելի եւ հարմար: Հայաստանյան շուկայում մենք առաջինն ենք գործարկում ֆիքսված եւ բջջային ինտերնետի համակցված առաջարկ, որը հասանելի է գրեթե ողջ երկրում: Ավելին, մենք առաջինն ենք նաեւ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում: Այժմ մեր հաճախորդները կարող են այլեւս չմտածել տարբեր սակագնային փաթեթների մասին: Beeline «Երկվորյակներ» ծառայություն` ինտերնետի հասանելիություն մշտապես եւ ամենուրեք` ընդամենը 6000 դրամով»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Առաջարկը գործում է միայն ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար` ինչպես նոր, այնպես էլ գործող: Ծառայությունից օգտվելու համար 13 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդն անվճար ստանում է Wi-Fi մոդեմ: Hi-Line եւ «Beeline Ինտերնետ» ծառայությունների գործող բաժանորդները կարող են անցնել «Երկվորյակներ» ծառայությունների փաթեթին` առանց լրացուցիչ պարտավորությունների: