12:46 | 24.07.15 | Նորություններ | 1141

ԴիջիԹեք էքսպոն կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը

11-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը:

Այն կանցկացվի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում եւ կկրի «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը:

Ցուցահանդեսն իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: Գլխավոր հովանավորը Beeline-ն է:

ԴիջիԹեք Էքսպո 2015-ին ակնկալվում է 130 տեղական եւ միջազգային ընկերությունների մասնակցություն եւ շուրջ 40 000 այցելու:

«Այս տարի ԴիջիԹեքն առանձահատուկ է միջազգային ընկերությունների կողմից ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ: Ցուցահանդեսին կմասնակցեն Թայվանի, Չինաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի մի շարք առաջատար ընկերություններ»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ցուցահանդեսից բացի՝ նախատեսվում է անցկացնել ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն, խաղային հեքեթոն, աշխատանքի տոնավաճառ եւ այլն: