12:58 | 23.07.15 | Նորություններ | exclusive 5052

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է «Յուքոմ»-«Օրանժ» բանակցությունները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Itel.am-ի խնդրանքով մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ «Յուքոմ» ընկերությունը բանակցություններ է վարում «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնետոմսերի գնման շուրջ: 

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է հայաստանյան գործարար ոլորտի զարգացման ցանկացած միտում, որը կարող է նպաստել երկրի տնտեսության ու մասնավորապես՝ հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը»,- ասված է ընկերության գրավոր պատասխանում:

Երեկ նույն հարցի շուրջ մեկնաբանությամբ էր հանդես եկել նաեւ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: