Beeline-ը եւ «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում են համագործակցության մասին, որի շրջանակում տեղի է ունեցել «Իրավական գիտելիքներ երիտասարդներին» ուսուցողական դասընթացը:
Դասընթացի նպատակն է իրավական ոլորտում երիտասարդների գիտելիքների ընդլայնումը: Ուսուցողական դասընթացին մասնակցել է երկու տարիքային խմբի շուրջ հարյուր երիտասարդ. 16-18 տարեկան ավագ դպրոցների աշակերտներ եւ 19-24 տարեկան ուսանողներ:
«Beeline-ը շարունակում է երիտասարդությանն ուղղված ծրագրերի իրագործումը: Մենք գիտակցում ենք ժամանակակից աշխարհում երիտասարդների իրավական կրթության կարեւորությունը եւ իրավական գիտելիքների դերը նրանց կյանքն ավելի լավը դարձնելու ճանապարհին: Վստահ եմ, որ ուսուցողական դասընթացը զգալիորեն նպաստեց մասնակիցների իրավական գիտելիքների ընդլայնման բնագավառում, որոնք նրանց համար օգտակար կլինեն ոչ միայն կրթության մեջ, այլ նաեւ հետագա մասնագիտական կայացման գործում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը