15:46 | 21.07.15 | Նորություններ | 4091

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Արագ» ծառայությունը

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու նոր՝ «Արագ» ծառայությունից, որը թույլ է տալիս բջջային հեռախոսի միջոցով նախաձեռնելու անցում` «Անձնական» սակագնային պլանին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ դրա համար անհրաժեշտ է ներկայացնել սակագնային պլանը փոխելու հայտ՝ բջջային հեռախոսից հավաքելով *198# եւ հետեւելով հուշումներին:

Հայտը ներկայացնելուց հետո բաժանորդի հեռախոսահամարը հայտնվում է համապատասխան ցանկում եւ անցման գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում անցումն «Անձնական» սակագնային պլանին իրականացվում է հաջորդ ամսվա առաջին օրը:

Անցումը դադարեցնելու համար եւս պետք է մուտք գործել *198# հրահանգների մենյու եւ ընտրել հրահանգը:

Ծառայությունն անվճար է: