16:45 | 01.07.15 | Նորություններ | 4635

Ucom-ի աջակցությամբ հայ գիտակները մեկնել են Արեւմտյան Հայաստան

Այսօր մի խումբ հայ գիտակներ ուղեւորվել են Արեւմտյան Հայաստան:

«Յուքոմ» ընկերությունը, հանդիսանալով «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» խաղի աջակից եւ հովանավոր, 2015թ. երկու եթերաշրջանների հաղթողներին նվիրել է շրջագայություն դեպի Արեւմտյան Հայաստան:

Բացի «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» ակումբի գիտակներից, շրջագայությանը միացել են «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» ծրագրի կամավորները, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915-2015 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» կայքում «Պատմիր քո պատմությունը» խորագրում լավագույն պատմությունները ներկայացրած մասնակիցները:

Շրջագայության ընթացքում 29 հոգուց բաղկացած խումբը կայցելի Կարս, Բայազետ, Վան, Բիթլիս, Մուշ, Դիարբեքիր, Անի: 

Մրցանակների արժանացած մասնակիցների ուղեւորության բոլոր ծախսերը հոգում է «Յուքոմ»-ը:

Ուղեւորությունն իրականացվում է «Ճանաչեք 1915» նախագծի շրջանակում: