14:02 | 16.06.15 | Նորություններ | 5114
«Ռոստելեկոմ»-ի կողմից լրագրողների շրջանում անցկացված՝ «Տեխնոլոգիաներ կյանքի համար-Ինտերնետ լույսի արագությամբ» խորագիրը կրող մրցույթի հայաստանյան հաղթողը՝ Հայկուհի Ասատրյանը, մասնակցել է հունիսի 10-ին Մոսկվայում անցկացված ամփոփիչ միջոցառմանն ու մրցանակաբաշխությանը:
Մրցանակաբաշխության ընթացքում պարզ են դարձել աշնանը Չինաստան մեկնող վեց լրագրողների անունները։
Միջոցառումը ներառել է այցելություն Ռոստելեկոմի գլխամաս, հանդիպում ՌԴ կապի եւ հեռահաղորդակցության նախարարություն եւ մրցանակաբաշխության արարողություն մրցույթի գլխավոր գործընկեր Huawei ընկերության մոսկովյան ցուցասրահում։
Մրցույթը ռուսաստանյան լրագրողների շրջանում շուրջ չորս տարվա պատմություն ունի, եւ 2015թ. հայաստանյան լրագրողների մասնակցությունը մրցույթին հաղորդել է միջազգային կարգավիճակ։
Աշնանը հաղթող լրագրողների պատվիրակությունը կայցելի Huawei ընկերության գլխամաս Չինաստանի Շենչժեն քաղաքում։