15:12 | 04.06.15 | Նորություններ | 3827
Beeline-ը հայտարարում է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցության շարունակման մասին` ուղղված երեխաների կրթական ծրագրերի արդյունավետության եւ համակարգչային գրագիտության բարձրացմանը:
«Beeline-ի եւ «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցությունը կրում է շարունակական բնույթ, քանի որ Beeline-ը կարեւորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են երեխաներին եւ երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը։ Թվային տեխնոլոգիաները ձեւափոխում են կրթությունը, միջավայրը եւ ուսուցման միջոցները: Ուրախ եմ, որ մեր աջակցության շնորհիվ «Նագաշյան մանուկների տան» սաները կկարողանան օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների անսահմանափակ հնարավորություններն՝ ուսուցման գործընթացը դարձնելով առավել արդյունավետ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Նագաշյան երեխաների աջակցության կենտրոնի սաների եւ աշխատակազմի կողմից շնորհակալություն ենք հայտնում Beeline-ի կողմից ցուցաբերվող բարի կամքի դրսեւորման եւ կենտրոնի կրթական ծրագրերին նպաստելու համար: Հարկ է նշել, որ տրամադրվող կապը Նագաշյանուհիներին հնարավորություն է ընձեռում ընդգրկվել սկայպ-դասընթացներում, որն իրականացվում է օտարերկրյա մասնագետների կողմից»,- նշել է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը:
Beeline-ի աջակցության շնորհիվ 2012-ից մինչ այսօր «Նագաշյան մանուկների տուն» կենտրոնի սաներն օգտվում են Hi-Line ինտերնետից: Իրականացվել են նաեւ բարեկարգման աշխատանքներ, երեխաների համար կազմակերպվել տարբեր միջոցառումներ: