11:39 | 29.05.15 | Նորություններ | 4147

Eye Care Plus ստարտափը՝ «Seedstars Երեւան»-ի հաղթող

«Seedstars Երեւան» ստարտափների մրցույթի հաղթող է դարձել Eye Care Plus թիմը, որի պատրաստած հավելվածը թույլ է տալիս հստակեցնել տեսողական խնդիրները եւ կանխել հետագա բարդությունները՝ աչքի վարժությունների օգնությամբ:

Eye Care Plus-ը հաջորդ տարի փետրվարին կմասնակցի Շվեցիարիայում կայանալիք Seedstars World մրցույթին, որի հաղթողը կստանա մինչեւ $500 հազ. ֆինանսավորում, իսկ տարածաշրջանային հաղթողները՝ տարբեր մրցանակներ, այդ թվում՝ մենթորների, հաջողակ ձեռներեցների եւ այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, աքսելերացիայի ծրագրերին մասնակցություն եւ այլն:

«Seedstars Երեւան»-ի երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են ExpressCurate եւ Penny թիմերը:

Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել է 12 ստարտափ՝ ներկայացնելով իրենց արտադրանքը միջազգային եւ տեղական մասնագետներից կազմված ժյուրիին:

«Seedstars Երեւան»-ի կազմակերպիչն է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ Seedstars World ընկերության հետ համատեղ:

Seedstars World-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ալիզ դե Տունակի հետ մեր զրույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Seedstars Երեւան»-ի հաղթողին ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: