17:18 | 25.05.15 | Նորություններ | 3983

Alcatel One Touch POP C7 սմարթֆոնը՝ 1 դրամով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բաժանորդագրվելով STARTPHONE հետվճարային սակագնային պլանին 24 ամսով, Alcatel One Touch POP C7 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 1 դրամով:

Նշված ժամկետով սակագնային պլանին բաժանորդագրվելով՝ 5900 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է.
•    ամսական 5000 ներցանցային րոպե խոսելաժամանակ,
•    ամսական 2000 ՄԲ ինտերնետ,
•    ամսական 200 ներցանցային SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

«Բաժանորդներին հարմարավետ պայմաններով սմարթֆոններ հասանելի դարձնելը մեր ընկերության ռազմավարության կարեւոր ուղղություններից է: Դրանով մենք պայմաններ ենք ստեղծում, որ ավելի մեծ թվով բաժանորդներ կարողանան օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերժամանակակից ցանցի հնարավորություններից: Այս առաջարկը հերթական քայլն է` ուղղված այդ նպատակի իրականացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: