16:37 | 08.05.15 | Նորություններ | 3706

Beeline-ի «Զանգ զինակցին» ակցիան՝ «Հաղթանակի զբոսայգում»

Beeline-ը Հաղթանակի օրվա առթիվ հայտարարում է «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացման մասին:

Մայիսի 9-ին հանդիսավոր միջոցառումներից հետո «Հաղթանակի զբոսայգում» ընկերության ներկայացուցիչները կշնորհավորեն վետերաններին, կնվիրեն ծաղիկներ եւ կառաջարկեն զանգահարել իրենց զինակիցներին, նրանց ընտանիքների անդամներին՝ շնորհավորելու Հաղթանակի տոնի առթիվ:

Ակցիայի շրջանակում վետերանները հնարավորություն կունենան զանգահարել իրենց մարտական ընկերներին, հարազատներին եւ մտերիմներին աշխարհի ցանկացած երկիր:

«Նախեւառաջ շնորհավորում եմ բոլոր վետերաններին Հաղթանակի տոնի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնում ձեռք բերված խաղաղության համար: Beeline-ի համար արդեն ավանդույթ դարձած «Զանգ զինակցին» ակցիան մեր հերթական նվերն է վետերաններին` Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի եւ Շուշիի ազատագրման 23-ամյակի առթիվ: Այս ակցիան հնարավորություն կընձեռի վետերաններին եւս մեկ անգամ իրենց զինակիցների հետ  կիսվելու հաղթական հիշողություններով եւ շնորհավորելու ընկերներին, աշխարհի որ կետում էլ որ նրանք գտնվեն»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Զանգ զինակցին» ակցիան կանցկացվի մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակի զբոսայգում՝ մինչեւ ժամը 13:00-ը։