14:52 | 07.05.15 | Նորություններ | 3434

Մայիսի 9-ին Beeline-ը հատուկ ակցիա կանցկացնի

Մայիսի 9-ին Beeline-ի ֆիքսված ցանցից դեպի Beeline-ի եւ ԼՂՀ ֆիքսված ցանցեր միջքաղաքային բոլոր զանգերը կլինեն անվճար։

«Մայիսի 9-ը տարվա կարեւորագույն օրերից է, որը Հայաստանում խորհրդանշում է միաժամանակ երկու պատմական մեծ իրադարձություն` հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրումը: Այս օրը Beeline-ն անելու է հնարավոր ամեն ինչ` բաժանորդներին անխափան եւ հասանելի կապով ապահովելու համար: Հատուկ ակցիան մեր բաժանորդներին, այդ թվում վետերաններին, հնարավորություն կտա Հաղթանակի օրը շնորհավորել Հայաստանում եւ Արցախում գտնվող իրենց հարազատներին, բարեկամներին ու զինակիցներին եւ կիսվել նրանց հետ տոնական ու հաղթական տրամադրությամբ միանգամայն անվճար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:     

Հիշեցնենք, որ Beeline-ը միացել է նաեւ #70հազարշնորհակալություն գլոբալ թվային ակցիային` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: