«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» (ՄԻԿ) հիմնադրամը եւ «Մայքրոսոֆթ ԱրԷյ»-ը հայտարարում են ամպային Հեքըթոն[ՅԱՆ] 2015 մրցույթի հայտերի ընդունման մասին:
Մրցույթի ընթացքում ներկայացված հաջողված լուծումները կբեռնվեն GitHub-ում։ Լավագույն լուծումների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ եւ մինչեւ 1 մլն դրամ ֆինանսավորում։
Ինչպես Itel.am-ին տեղեկացրել են ՄԻԿ Հայաստանում, Մայքրոսոֆթ ընկերության կողմից հրավիրված միջազգային մասնագետները մրցույթի մասնակիցների համար կանցկացնեն համառոտ վերապատրաստման դասընթաց՝ Azure-ի, ամպային լուծումների, մեքենայական ուսուցման (Machine Learning), իրերի համացանցի (Internet of Things, IoT), բջջային եւ վեբ ծրագրավորման վերջին նորությունների մասին։
Դասընթացին կհետեւի Հեքըթոն[ՅԱՆ]-ը, որի ընթացքում միջոցառման առաջին հատվածում ստացված գիտելիքների եւ գաղափարների հիման վրա ձեւավորված թիմերը կստեղծեն նորարար ծրագրեր եւ համակարգեր։ Մասնակիցներին կբաժանվեն ինչպես Azure մուտքի գաղտնաբառեր, այնպես էլ IoT սարքավորումներ:
Մրցույթին կարելի է մասնակցել միայն թիմով, որը բաղկացած կլինի 2-5 անդամից։ Մասնակցության պարտադիր պայման է դյուրակիր համակարգչի առկայությունը։ Դիմում-հայտը կարելի է ներբեռնել այստեղից: Լրացնելուց հետո այն պետք է ուղարկել mic@mic.am էլհասցեին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 20-ն է: Նախնական ընտրություն անցած մասնակիցները կստանան մասնակցության վերաբերյալ հաստատում եւ նախքան միջոցառումը կհրավիրվեն տեղեկատվական հանդիպման։