16:36 | 05.05.15 | Նորություններ | 5041
Beeline-ը Հայաստանում միանում է #70հազարշնորհակալություն գլոբալ թվային ակցիային`նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին:
Ակցիայի շրջանակում գործարկվել է spasibo.beeline.am հատուկ կայքը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հայտնել «Շնորհակալություն»` սեղմելով համապատասխան կոճակը, նաեւ կիսվել իրենց շնորհակալական խոսքերով սոցիալական ցանցերում #70հազարշնորհակալություն հեշթեգով:
«Ուրախ ենք, որ թվային տեխնոլոգիաների օգնությամբ կկարողանանք բոլոր ցանկացողներին հնարավորություն ընձեռել իրենց շնորհակալական խոսքը հայտնելու այն մարդկանց, որոնց շնորհիվ մեր մեծ Հաղթանակն իրականություն դարձավ: Վստահ եմ, որ #70հազարշնորհակալություն թվային ակցիան Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների ընթացքում կներգրավի հասարակության լայն խմբերի, եւ հատկապես երիտասարությանը` միաժամանակ դառնալով հաճելի նվեր մեր վետերանների համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Spasibo.beeline.am կայքում տեղադրված է ինտերակտիվ հաշվիչ, որը ցույց է տալիս ակցիային միացած եւ «Շնորհակալություն» հայտնած մարդկանց թիվը: Մինչեւ մայիսի 10-ը հաշվիչն իրական ժամանակում լազերային արտացոլման միջոցով կցուցադրվի Մոսկվայում Beeline-ի գլխամասային գրասենյակի շենքի պատին:
Beeline-ն անցկացնում է նաեւ «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթ` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին եւ Շուշիի ազատագրման 23-ամյակին: