10:19 | 28.04.15 | Նորություններ | 2098

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է հոսթինգի նոր սակագնային պլան

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է հոսթինգ ծառայությունների «WEBHOST light»` նոր սակագնային պլանը:

Այս սակագնային պլանին միանալու դեպքում, 2000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրվում է սկավառակի վրա 300 ՄԲ ծավալով ինֆորմացիայի պահման, 25 էլեկտրոնային փոստի, 2 ենթադոմենի և մի շարք այլ հնարավորություններ:

Իսկ «WEBHOST starter», «WEBHOST SOHO», «WEBHOST Business» և «WEBHOST PRO» սակագնային պլանների բաժանորդներին հոսթինգի ծառայություններն այժմ տրամադրվում են առավել ընդարձակ հնարավորություններով՝ նախկին ամսավճարի դիմաց: