15:18 | 21.04.15 | Հոդվածներ | exclusive 4044

Demo Day-ին ընդառաջ. Play and Learn՝ խաղա եւ լեզուներ սովորիր

Տարեսկզբին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» (ՄԻԿ) հիմնադրամը կազմակերպել էր «ՄԻԿ աքսելերացիա» ծրագիրը, որին մասնակցում էր տեղական 7 ստարտափ:

2015թ. ապրիլին կկայանա «ՄԻԿ Աքսելերացիա» ծրագրի «Դեմո օրը» (Demo Day), որի ընթացքում թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները հայ եւ արտասահմանցի ներդրողներին ու ձեռներեցներին:

«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը հաջորդաբար ներկայացնում են 7 ստարտափների զարգացման պատմությունը:

Play and Learn. մոբայլ խաղ է, որի միջոցով երեխաները կարող են օտար լեզուներ սովորել։

Խաղը հասանելի է Google Play եւ Amazon App հարթակներում:

Մեկ-երկու ամսից այն հնարավոր կլինի ներբեռնել նաեւ AppStore-ից եւWindows Phone Market-ից:

Խաղը մշակել են Վարդան Մելիքսեթյանը, Թագուհի Աբգարյանը եւ Գևորգ Բալյանը:
Ներկայում խաղը սովորեցնում է միայն անգլերեն, սակայն նախատեսվում է նաեւ այլ լեզուների ավելացում:

Itel.am-ին Վարդան Մելիքսեթյանը պատմել է, որ խաղը կազմված է տարբեր մակարդակներից: Յուրաքանչյուր մակարդակն անցնելու շնորհիվ երեխան կսովորի տվյալ թեմային առնչվող մի քանի բառ (օրինակ՝ մրգերի, գույների անուններ):

«Ծրագիրը նախատեսված է 3-5 տարեկան երեխաների համար։ Ինչպես գիտենք, ներկայում երեխաները վաղ տարիքից տարված են սմարթֆոններով, պլանշետներով եւ շատ ժամանակ են անցկացնում մոբայլ խաղեր խաղալով։ Մտածեցինք, որ պետք է այնպես անել, որ այդ խաղերը նաեւ կրթական նպատակ  հետապնդեն եւ օգնեն երեխաներին օտար լեզու սովորել»,- ասել է նա:

Գեւորգ Բալյանն իր հերթին նշել է. «Այս երեք ամիսների ընթացքում բավական զարգացրել ենք ծրագրավորման մեր հմտությունները, ձեռք ենք բերել բիզնես մտածելակերպ, սովորել աշխատել թիմում: Շատ կարեւոր է նաեւ այն, որ սովորել ենք, թե ինչպես պետք է ներկայացնել ծրագիրը պոտենցիալ ներդրողներին եւ օգտատերերին»:

Նշենք, որ խաղը ներկայացված է DevGAMM 2015 Awards-ին, որը կայանալու է մայիսի 15-16-ը Մոսկվայում: