12:19 | 21.04.15 | Նորություններ | 6908
Ռուսաստանյան Flowwow ծառայությունը հայտարարել է հատուկ ակցիա՝ նվիրված ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան:
Աշխարհի ցանկացած անկյունում բնակվող ցանկացած անձ կարող է երեւանյան Ծիծեռնակաբերդ հուշահամալիր ծաղիկներ ուղարկել հատուկ էջի՝ 100lives.flowwow.com-ի օգնությամբ:
Ծաղկեփնջերի միջին արժեքը կկազմի շուրջ 300 ռուբլի ($5): Յուրաքանչյուր ոք կարող է պատվիրել ծաղիկների այն քանակությունը, որ կարող է իրեն թույլ տալ՝ ընդհուպ մինչեւ 2 մեխակ:
Պատվերի ձեւակերպումից հետո առաքիչը հասցնելու է ծաղիկները հուշահամալիր, որտեղ դրանք կտեղադրվեն նախագծի կամավորների կողմից: Այդ ծաղիկների համար Flowwow-ն հավելավճարներ չի ավելացնելու:
«Այս տարի լրանում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս օրը սգո օր է ողջ հայության համար ամբողջ աշխարհում: Երեւանում կա մի սրբավայր՝ Ծիծեռնակաբերդը, այդ հուշահամալիր մարդիկ ամեն տարի ապրիլի 24-ին ծաղիկներ են բերում ի հիշատակ այդ դեպքերի: Միլիոնավոր հայեր, որոնք ապրում են Հայաստանից ու Երեւանից դուրս, չունեն նման հնարավորություն: Դրա համար մեր ընկերությունը հատուկ նախաձեռնություն է կազմակերպել, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել ծաղիկների առաքումը հուշահամալիր»,- ասել է Flowwow ծառայության հիմնադիր Անդրեյ Մակեեւը: