10:03 | 21.04.15 | Նորություններ | 4010
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Երեւանի կենդանաբանական այգու հետ համատեղ ապրիլի 17-ին կազմակերպել է բարեգործական երեկո՝ ի աջակցություն Հայաստանում ներառական առաջին խաղահրապարակի կառուցման:
Երեւանի կենդանաբանական այգում կառուցվելիք խաղահրապարակն ազատ հասանելիությամբ կրթական, թերապեւտիկ եւ խաղային ներառական հարթակ կդառնա Հայաստանում գրանցված շուրջ 8000 երեխայի համար:
Բարեգործական երեկոյին կենդանի, անձայն աճուրդների եւ ազատ հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 10 մլն դրամ: Երեկոյի ավարտին այդ գումարը կրկնապատկել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Երեկոյի ընթացքում աճուրդի են հանվել նկարիչներ Աշոտ Ավագյանի, Վահագն Համալբաշյանի, Լուսի Աբդալյանի, Գաբրիել Մանուկյանի, Արեւ Պետրոսյանի, Նարեկ Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի՝ նախագծին նվիրաբերված աշխատանքներն, ինչպես նաեւ արժեքավոր նմուշներ «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» եւ «Աբրիկոն» գործարանների կողմից: Անձայն աճուրդի են ներկայացվել հատուկ կարիքներով երեխաների ձեռքի աշխատանքները:
Խաղահրապարակի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2015թ. հունիսին:
2011-ից Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ, իրականացնում է երկարաժամկետ` «Հիմնադրամը Երեւանի կենդանաբանական այգու համար» նախագիծը: