15:54 | 17.04.15 | Նորություններ | 3239
Beeline-ը եւ «Պրոֆեսիոնալներ» հիմնադրամն ամփոփել են երիտասարդական ծրագրերի շուրջ համագործակցության արդյուքները, որի շրջանակում իրականացվել են երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ:
«Beeline-ը շարունակում է սոցիալական ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են երիտասարդների զարգացմանը եւ նրանց համար նոր հեռանկարների ստեղծմանը: Վստահ եմ, որ համագործակցության շրջանակում իրականացված բազմաթիվ միջոցառումները ոչ միայն երիտասարդ մասնագետներին հնարավորություն ընձեռեցին ներկայացնել սեփական գաղափարները, այլ նաեւ դարձան նոր գաղափարների եւ լուծումների զարգացման հարթակ, որոնք հաջողությամբ կիրագործվեն` դարձնելով կյանքն ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Մասնագետների համայնքի ձեւավորման նպատակով կազմակերպվել են բաց քննարկումներ, որոնց մասնակցել է ավելի քան 400 երիտասարդ մասնագետ տարբեր բնագավառներից: Մասնավորապես, ծրագիրը ներառում է միջոցառումներ` ուղղված առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը, ինչպես նաեւ բժշկական եւ կենսաբանական մասնագիտացում ունեցող ուսանողների զարգացմանը։
Ծրագրի շրջանակում կազմակերպվել են բաց քննարկումներ Ռուս-հայկական սլավոնական համալսարանի` կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ: Քննարկումների արդյունքում հրատարակվել է ուսանողների կողմից ներկայացված զեկույցների ժողովածու: