12:46 | 17.04.15 | Նորություններ | 3645
«Ռոստելեկոմ» խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն աջակցում է 1915-1923 թթ. ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվության տարածման միջոցառումներին Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս։
Մասնավորապես, մարտի 25-ին «Ռոստելեկոմի» գլխամասի ներքին ցանցում տեղադրվել է տեղեկատվական բաներ: Ընկերությունում նշել են, որ այս տարածքում ամբողջ ՌԴ-ից մուտք ունի ավելի քան 200 հազ. աշխատակից:
Բացի այդ, ընկերության ներքին կայքում (պորտալ), որը կորպորատիվ տեղեկատվության, նորությունների, միջոցառումների մասին պատմող հարթակ է, տեղադրվել է Հայոց ցեղասպանության, 100-րդ տարելիցի եւ միջոցառումների, ՌԴ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Ծիծեռնակաբերդի հուշակոթողի, տեղեկատվական կայքերի եւ հեշթեգերի մասին նյութ: