11:48 | 17.04.15 | Նորություններ | 4810

PicsArt-ը $15 մլն-ի նոր ֆինանսավորում կստանա

Հայ մասնագետների մշակած PicsArt մոբայլ հավելվածը, որը նախատեսված է լուսանկարների խմբագրման համար, մոտ ապագայում $15 մլն-ի նոր ֆինանսավորում կստանա:

Այս մասին հայտնում է Fortune.com-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ PicsArt-ը ամերիկյան Sequoia Capital վենչուրային ընկերությունից $10 մլն ֆինանսավորում էր ստացել: Fortune-ի տեղեկություններով, Sequoia-ն այս անգամ եւս ներգրավված է գործընթացում, սակայն չի հանդիսանում գլխավոր ներդրողը:

2011թ. նոյեմբերին Հովհաննես Ավոյանի եւ Արտավազդ Մեհրաբյանի հիմնադրած PicsArt-ի ներբեռնումների թիվը բոլոր հարթակներում այսօր հասնում է 250 մլն-ի, իսկ ամսական ակտիվ օգտատերերի թիվը 60 մլն է:

PicsArt-ը ֆոտոխմբագրիչ է եւ միավորում է արվեստասերներին: Այն համարում են Photoshop-ի եւ Instagram-ի խառնուրդ: