11:56 | 10.04.15 | Նորություններ | 4038

Beeline Smart սմարթֆոնները կրկին վաճառքում են

Beeline-ը վերսկսել է Beeline Smart սմարթֆոնների վաճառքը:

Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում՝ 33 900 դրամով: Սմարթֆոնի գնորդներին երկու ամիս ժամկետով տրամադրվում է Beeline Premium անսահմանափակ ինտերնետի հնարավորություն՝ 512 կբ/վրկ արագությամբ:

Սմարթֆոնը ձեռք բերած առաջին հարյուր գնորդներն անվճար ստացել են Beeline «գեղեցիկ» համարներ: Ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-22:00-ը, խաղարկվել է նաեւ մրցանակ այն գնորդների միջեւ, որոնք գնում են կատարել «Հյուսիսային պողոտա» վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։ Շահող մասնակիցը ստացել է Beeline Smart սմարթֆոն եւ մեկ տարի ժամկետով անվճար բաժանորդագրություն Beeline անսահմանափակ ինտերնետին: 

«Նախորդ տարվա դեկտեմբերին Beeline Smart սմարթֆոնը Հայաստանում ամենավաճառվող սմարթֆոնների ցանկում զբաղեցրեց առաջին հորիզոնականը` երկու անգամ գերազանցելով մոտակա մրցակցին: Սմարթֆոնների նոր խմբաքանակի վաճառքների մեկնարկի մասին մենք հայտարարել ենք ավելի վաղ, եւ, ինչպես տեսնում եք, այն նախկինի նման մեծ պահանջարկ ունի: Սա պայմանավորված է սմարթֆոնի գերազանց հատկանիշներով, գրավիչ ձեւավորմամբ, մատչելի գնով եւ անվճար ինտերնետով, որը մենք տրամադրում ենք բոլոր գնորդներին: Մենք խորհուրդ ենք տալիս Beeline Smart սմարթֆոնը որպես արդյունավետ ու մատչելի լուծում, որը բաժանորդներին հնարավորություն կտա օգտվել մեր պարզ եւ հարմար ծառայությունների ամենալայն շրջանակից»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Անսահմանափակ Ինտերնետ Premium» (Պրեմիում) ծառայության գործողության ժամկետը կարելի է ստուգել` ուղարկելով *118# հրահանգը: