18:15 | 08.04.15 | Նորություններ | 4141
Beeline-ը «Երեւան Փրոդաքշնս» ընկերության մեդիա հարթակ հանդիսացող ImYerevan.com կայքի հետ համատեղ ամփոփել է «Գյումրի 2.0» ծրագրի արդյունքները:
Ծրագրի շրջանակում Գյումրիի չորս բնակելի շենքերի պատեր նկարազարդվել են քաղաքի վերածնունդը խորհրդանշող պատկերներով:
«Beeline-ը շարունակում է մարզերի զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրերի իրականացումը` կարեւորելով հատկապես այն բնակավայրերը, որոնք առավելապես ունեն մեր ուշադրության կարիքը: Վստահ եմ` այս գունեղ պատկերները հաճելի անակնկալ դարձան ոչ միայն ծրագրում ընդգրկված շենքերի, այլեւ Գյումրու բոլոր բնակիչների համար` վառ գույներ հաղորդելով քաղաքին եւ դարձնելով կյանքն ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հավատացած եմ, որ բնակելի շենքերի պատերին նկարազարդված այս գունեղ պատկերները կդառնան Գյումրու տեսարժան վայրերից, զբոսաշրջիկները դրանց մոտ կլուսանկարվեն իրենց ընկերների եւ հարազատների հետ, իսկ տեղացիները միմյանց հետ հանդիպում կնշանակեն, օրինակ, զոլավոր անձրեւանոցի ներքո»,- նշել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Գալինա Կուրգանովան։
ImYerevan.com կայքի կողմից իրականացվող քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ կունենան` ներառելով Հայաստանի մի շարք այլ մարզերի քաղաքներ:
Ծրագրի իրականացմանն աջակցությունն է ցուցաբերել նաեւ «Սարդ» խանութների ցանցը: