14:07 | 11.02.15 | Նորություններ | 968

Facebook-ը լուսանկարների վրա ավտոմատ կնշի օգտատերերին

Facebook-ը DeepFace տեխնոլոգիայի օգնությամբ ավտոմատ կնշի (Tag) լուսանկարների վրա պատկերված օգտատերերին:

Գործառույթից հրաժարվելու համար պետք է մուտք գործել Facebook Settings-ի Privacy բաժինը եւ անջատել ֆունկցիան:

Ինչպես հաղորդում է Dailymail-ը, նորույթը հասանելի չէ Եվրամիության երկրների օգտատերերին, իսկ ամերիկացի օգտատերերն էլ նշում են, որ նոր գործառույթի պատճառով այս շաբաթվա ընթացքում մի շարք խնդիրների են առերեսվել:
DeepFace-ի հեղինակների խոսքով՝ Facebook-ը 97.25% ճշգրտությամբ ճանաչում է լուսանկարներում պատկերված դեմքերը:

2014թ. մարտին առաջին անգամ գործարկված DeepFace-ն օգտագործում է իսրայելական face.com ստարտափի մշակած տեխնոլոգիան, որը Facebook-ը գնել էր 2013թ.:

Տեխնոլոգիայի հեղինակները մշակել են դեմքի լուսանկարի 3D մոդել, որը կարող է պտտվել՝ հասնելով լավագույն դիրքի, ինչը թույլ է տալիս հնարավորինս ճշգրտությամբ հայտնաբերել լուսանկարում պատկերված դեմքը:

Facebook-ը վերջերս ալգորիթմ էր մշակել, որը նույնականացնում էր մարդկանց դեմքերը եւ առաջարկում օգտատիրոջը նշել այս կամ այն օգտատիրոջը: Առաջարկը կարելի էր մերժել կամ ընդունել:

Նոր գործառույթի կապակցությամբ Facebook-ը դեռ հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանությամբ: