Microsoft Corp.-ը ներկայացրել է Windows 10-ի հետ կապված մի շարք նոր ծառայություններ:
«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Windows 10-ի անվճար նորացումը հասանելի կլինի Windows 7-ի, Windows 8.1-ի եւ Windows Phone 8.1-ի սպասառուների համար, որոնք կնորացնեն այն առաջին տարում:
«Windows 10-ը նախանշում է առավել անհատականացված տվյալների մշակման դարաշրջանի սկիզբը, որտեղ առաջնային են հեռախոսն ու ամպային տեխնոլոգիաները,- ասել է Microsoft ընկերության գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան: -Մեր նպատակն այն է, որ այսօր Windows-ը կիրառող 1.5 միլիարդ մարդիկ սիրահարվեն Windows 10-ին եւ միլիարդավոր նոր օգտատերեր իրենց նախընտրությունը տան Windows-ին»:
Windows 10-ի հետ կապված նոր ծառայությունները հետեւյալն են.
Cortana-ն հասանելի է անհատական համակարգիչներին (ԱՀ) եւ թաբլետներին․ Cortana-ի անհատական թվային սպասարկումը, որի նորամուտը տեղի է ունեցել անցած տարի Windows Phone-ների համար, այժմ արդեն մատչելի կլինի Windows 10 ԱՀ-ների եւ թաբլետների համար, ինչը մարդկանց հնարավորություն կտա դրանցով գործողություններ կատարել:
Project Spartan․ Windows 10-ը կցուցադրի Microsoft-ի նոր Project Spartan կոդային անվանմամբ զննիչը, որը մշակվել է` հիմքում ունենալով փոխգործողության ունակությունը:
Xbox Live-ը եւ նոր Xbox app-ը խաղային նոր հնարավորություններ են տրամադրում Windows 10-ի համար: Windows 10-ի վրա տեղադրված Xbox-ը գեյմերների եւ ծրագրավորողների համար մատչելի է դարձնում Xbox Live-ի խաղային ցանցը Windows 10 ԱՀ-ների եւ Xbox One-ի համար:
Office-ը Windows 10-ի համար․ Word-ի, Excel-ի, PowerPoint-ի, OneNote-ի եւ Outlook-ի լիովին նոր տարբերակներ են նախագծվել Windows 10-ի համար:
Windows 10-ի լրացուցիչ առանձնահատկություններն ու նորարարություններն են.
• Շարունակականության ռեժիմ. Երկուսը մեկում սարքերի համար Windows 10-ը հեշտությամբ կտեղափոխվի ստեղնաշարից մկնիկ եւ հպումից թաբլետ` անցումը հեշտությամբ կանցնի նոր ռեժիմին:
• Նոր համընդհանուր գործադիրներ. Windows 10-ը կառաջարկի նոր փորձառություն ապահովող գործադիրներ, որոնք կայուն են սարքի շարունակականության, նկարների, տեսանյութերի, երաժշտության, քարտեզների, մարդկանց եւ նամակագրության ու փոստի եւ օրացույցի համար:
Windows 10-ը Microsoft HoloLens-ի հետ համատեղ ապակողպում է հոլոգրաֆիկապագան: Որպես աշխարհում տվյալների մշակման առաջին հոլոգրաֆիկ հարթակ` Windows 10-ը ներառում է API-ների հավաքակազմ, որը մշակողներին հնարավորություն է տալիս ստեղծելու հոլոգրաֆիկ փորձառություններ իրական աշխարհում: