13:09 | 21.01.15 | Նորություններ | 3700
Beeline-ի եւ «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն»-ի համատեղ մշակած App Armenia բջջային հավելվածը App Store-ում Հայաստանում ներբեռնումների թվով առաջատարն է:
App Armenia հարթակը եւ հավելվածը գործարկվել են 2014թ. դեկտեմբերի 20-ին: Մեկ ամսում հավելվածը App Store-ից եւ Google Play-ից ներբեռնվել է ավելի քան 11 հազ. անգամ: App Armenia բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել բազմազան բջջային բովանդակությունից, ներբեռնել այն, կիսվել ընկերների հետ եւ այլն:
Այժմ բջջային հավելվածի համակարգում առկա է ավելի քան 200 հավելված, 730 պաստառ, 810 ռինգտոն եւ ձայնային ծանուցումների 410 ֆայլ:
«Այժմ արդեն իսկ կարելի է փաստել, որ «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն»-ի հետ համատեղ մեր նախագիծը հաջողված է: Ընդամենը մեկ ամսում ներբեռնումների ռեկորդային թիվը եւ հավելվածն օգտագործողների դրական արձագանքը լավագույն պարգեւատրումն են մեր աշխատանքի համար, եւ մենք երջանիկ ենք, որ նոր ծրագրի շնորհիվ կարողացանք հավելվածն օգտագործողների կյանքը դարձնել ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«App Armenia համակարգի զարգացման աշխատանքերն այժմ եւս ընթանում են, եւ առաջիկա ամիսներին կենտրոնանալու ենք համակարգում հայկական բարձրորակ լուսանկարներ եւ ձայնային բովանդակություն ապահովելու ուղղությամբ»,- ասել է «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:
App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Web եւ Mobile: App.am կայքն օգտատերերին հնարավորություն է ընձեռում գրանցվել եւ ստեղծված էջում ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային ֆայլերը, իսկ բջջային հավելվածի միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը: App Armenia բջջային հավելվածը հասնելի է Android եւ iOS համակարգով աշխատող հեռախոսների համար եւ այն կարելի է ներբեռնել Play Store եւ App Store մարքեթներից։ App Armenia նախագիծն ուղղված է բջջային հայալեզու բովանդակության զարգացմանը։