17:00 | 20.01.15 | Նորություններ | 4048

«Վիմպելկոմ»-ի «ԱՊՀ» բիզնես միավորը կղեկավարի Անդրեյ Պատոկան

«Վիմպելկոմ» ընկերության «ԱՊՀ» բիզնես միավորը կղեկավարի Անդրեյ Պատոկան:

Մինչ այդ նա զբաղեցրել է «Վիմպելկոմ»-ի ենթակառուցվածքի զարգացման գծով փոխնախագահի («Ռուսաստան» բիզնես միավոր) պաշտոնը:

«Ուզում եմ շնորհավորել Անդրեյ Պատոկային ԱՊՀ բիզնես միավորի ղեկավարի նոր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և ակնկալում եմ համատեղ աշխատանքի շարունակություն»,- ասել է «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ջո Լունդերը:

«Հպարտ եմ նման վստահության համար։ Նոր նշանակումը, առաջին հերթին, դիտում եմ որպես լուրջ պատասխանատվություն և մասնագիտական մարտահրավեր: ԱՊՀ բիզնես միավորն իր կառուցվածքով ամենաբարդ, միաժամանակ ամենադինամիկ և խոստումնալից միավորներից մեկն է «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ում: Այսօր բոլոր վեց շուկաները կա՛մ անցնում են տեխնոլոգիական զարգացման հերթական փուլին կա՛մ դեռևս գտնվում են դրա ընթացքում, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ հիմա մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի բաժանորդն իր պահանջներով և ակնկալիքներով: Հավատացած եմ, որ Beeline ապրանքանիշի դիրքերը ամրապնդելու գործում ամենաճիշտ ճանապարհը բաժանորդների գոհունակությանն ուղղված աշխատանքների իրականացումն է»,- ասել է Անդրեյ Պատոկան: