11:49 | 20.01.15 | Նորություններ | 3312

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է USB մոդեմ՝ Skype-ից օգտվելու համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող եւ Skype ծառայությունից օգտվելու համար օպտիմացված «ՄՏՍ կոնեկտ E3351» USB մոդեմը անվճար՝ «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» եւ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում:

Այս տարբերակով Skype օգտագործելիս ինտերնետի սպառվող ծավալը չի հանվում սակագնային պլանով ամսական տրամադրվող գերարագ փաթեթից: Բացի այդ՝ Skype ծառայությունից օգտվելու ընթացքում սակագնային պլանով նախատեսված գերարագ ինտերնետ-փաթեթը սպառելուց հետո արագությունը սակագնային պլանով չի սահմանափակվում:

Skype-ի ակտիվացման ամսական արժեքը 500 դրամ է:

Մոդեմի արժեքը 50 հազ. դրամ է՝ առաջարկվող սակագնային պլաններից մեկին անժամկետ բաժանորդագրվելու դեպքում: