15:22 | 19.01.15 | Նորություններ | 3312

Ամանորին Beeline-ը սպասարկել է ավելի քան 12 միլիոն զանգ

2014թ. դեկտեմբերի 31-ին եւ 2015թ. հունվարի 1-ին Beeline բջջային եւ ֆիքսված ցանցերը սպասարկել են ավելի քան 12 մլն մուտքային եւ ելքային զանգ:

Միեւնույն ժամանակահատվածում Beeline բջջային ցանցից ուղարկվել է մոտ 500 հազ. SMS հաղորդագրություն:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ամանորի գիշերը եւ հաջորդող արձակուրդային օրերի ընթացքում Beeline-ի տեխնիկական բոլոր համակարգերն աշխատել են անխափան:

«Beeline-ը կատարեց խոստումը. Ամանորին մեր բաժանորդները կարողացան  օգտվել անխափան ու որակյալ կապից եւ շնորհավորել իրենց հարազատներին, բարեկամներին ու ընկերներին տոների կապակցությամբ: Նոր` 2015 թվականին, մենք կշարունակենք աշխատել այնպես, որ մեր ծառայութունները լինեն ամենաորակյալը, պարզն ու հարմարը մեր բոլոր հաճախորդների համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 1-ը Beeline-ի բջջային կապի բաժանորդներն օգտագործել են ավելի քան 25 տերաբայթ ծավալով ինտերնետ, իսկ ամանորյա տոների ընթացքում` դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 11-ը ներառյալ, Beeline շարժական ինտերնետի բաժանորդներն օգտագործել են 166 տերաբայթ ծավալով ինտերնետ։