11:01 | 23.12.14 | Նորություններ | 866
Հայաստանն` ի դեմս Armenia Unity Users Group-ի հիմնադիր Վարդան Մելիքսեթյանի, մասնակցել է Թբիլիսիի Expo Georgia սրահում դեկտեմբերի 15-ին կայացած DevDay2 տեխնոլոգիական միջոցառմանը:
Հայաստանի ներկայացուցիչը վրացի ծրագրավորողների համար կարդացել է դասախոսություն՝ «Խաղերի զարգացումը Unity-ում՝ Windows Phone-ի համար» թեմայով:
«Տեղյակ էի, որ Unity շարժումը Վրաստանում այդքան ակտիվ չէ, հետեւաբար փորձում էի մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնել: Դասախոսությունն առաջին հերթին ուղղված էր վրացական այն թիմերին, որոնք զբաղվում են խաղերի մշակմամբ: Նախատեսում ենք հետագայում շարունակել Վրաստանում դասախոսությունների եւ հանդիպումների շարքը»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է Վարդան Մելիքսեթյանը:
DevDay2 տեխնոլոգիական միջոցառումը կազմակերպվել էր «Մայքրոսոֆթ» ընկերության Վրաստանի ներկայացուցչության կողմից: Միջոցառմանը Հայաստանից ներկա է եղել նաեւ «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչ Լեւոն Հովհաննիսյանը: