17:59 | 22.12.14 | Նորություններ | 4197

«Ապագայի մտքեր» մրցույթի հաղթողներն Orange-ի կողմից ստացան iPhone 6 սմարթֆոններ

Այսօր Orange-ն ամփոփել է իր «Ապագայի մտքեր» մրցույթի արդյունքները, որի շրջանակներում Orange-ի եւ այլ օպերատորների բաժանորդները ներկայացրել էին ավելի քան 5500 առաջարկ:

Արթուր Սարգսյանը, Սիլվա Ճորուխյանը, Արամ Մկրտչյանը, Ավետիս Հարությունյանը եւ Արսեն Ստեփանյանը, ում գաղափարներն Orange ժյուրին ճանաչել էր առավել նորարար եւ իրականացվելու ամենամեծ հնարավորություն ունեցող, Orange-ի կողմից ստացան iPhone 6 սմարթֆոններ:

Մրցույթը կազմակերպվել էր Orange-ի հինգերորդ տարեդարձի շրջանակներում՝ թույլ տալով www.orange5.am հատուկ կայքի բոլոր այցելուներին նոյեմբերի 5-ից մինչեւ 30-ը իրենց գաղափարներով կիսվել Orange-ի հետ եւ իրենց ներդրումն ունենալ ապագան փոխելու գործում:

«Շատ ուրախ ենք, որ «Ապագայի մտքեր» նորարար մրցույթն ունեցավ այսպիսի տպավորիչ հաջողություն եւ ավելի քան 5500 մարդ մեզ հետ կիսվեց գաղափարներով: Մեծապես գնահատում ենք մեր հաճախորդների կարծիքը, եւ առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին: Հինգ տարի շարունակ մենք գործադրում ենք  առավելագույն ջանքերը՝ հայ սպառողին առաջարկելու նորարար լուծումներ, որակյալ ծառայություններ, հոգատար սպասարկում եւ աջակցություն, եւ վստահ եմ, որ այս գաղափարները կօգնեն մեզ շարունակել փոխել այսօրը՝ այսպիսով փոխելով նաեւ ապագան», - ասել է Օրանժ Արմենիայի տնօրեր Ֆրանսիս Ժելիբտերը: