15:55 | 22.12.14 | Նորություններ | 3253

Երեւանում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ»

Beeline-ը՝ Երեւանի քաղաքապետարանի եւ Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ, «Երեխաների զարգացման անկյուններ» է բացել Երեւանի թ. 109 մանկապարտեզում եւ Ֆ.Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցում:

Անկյունները բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում, որի նպատակն է խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում եւ Երեւանում։

Նորաբաց կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով եւ գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղալիքներ։

«Beeline»-ը ողջունում եւ կարեւորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են  երեխաներին եւ երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը։ Համոզված եմ, որ ամանորյա տոների նախաշեմին այս վառ եւ լուսավոր կենտրոնների եւ մեր ուշադրության շնորհիվ մեզ կհաջողվի երեխաներին փոխանցել մեր սերն ու ջերմություն»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մանկական զարգացման հիմնադրամը» կարեւորում է ներառական կրթության զարգացումը եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը։ Ներառումը բավականին նուրբ ու աշխատատար գործընթաց է, որի մեջ պիտի ներգրավել հասարակության տարբեր շերտերի՝ երեխաների, ծնողների, մասնագետների, հասարակական եւ պետական սեկտորի ներկայացուցիչների»,- ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագիրը մեկնարկել է 2014թ. սեպտեմբերի 10-ին։ Ծրագրի շրջանակում Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում եւ Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոցում եւս բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ:

Ծրագրի անմիջական շահառուներն են ավելի քան 500 երեխաներ եւ մասնագետներ։