14:17 | 04.12.14 | Նորություններ | 3513

Orange-ը ներկայացրել է ամանորյա առաջարկներ

Բոլոր այն բաժանորդները, ովքեր մինչեւ հունվարի 15-ը 24 ամսով կբաժանորդագրվեն Orange  Թիթեռ, Դելֆին կամ Պանտերա 4000 կամ բարձր ամսական բաժանորդագրություններին եւ Orange Ինտերնետ 5000 կամ բարձր սակագնային պլաններից մեկին, Alcatel Pixi 2 սմարթֆոնը եւ Alcatel Pixi 7 3G պլանշետը կստանան 1 դրամով:

«5 տարի շարունակ Ամանորի նախօրեին Orange-ը բաժանորդներին ներկայանում է նոր անակնկալներով: Այս տարի բացառություն չէ», - ասել է Օրանժ Արմենիայի վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Ամսական բաժանորդագրությանը եւ Orange Ինտերնետին միաժամանակ միանալու դեպքում բաժանորդները կարող եք ստանալ զեղչ իրենց «Orange 2-ը 1-ում» ընդհանուր հաշվից կամ հնարավորություն օգտագործելու Orange Ինտերնետի գերարագ ծավալը նաեւ սմարթֆոնից:

«Orange-ի կանխավճարային ծառայությունը կամ Արծիվ ամսական բաժանորդագրությունը նախընտրող բաժանորդների համար եւս անակնկալ ունենք: Այն բաժանորդները, ովքեր նշված ծառայություններից որեւէ մեկը կակտիվացնեն մինչեւ հունվարի 15-ը, կստանան 1ԳԲ բջջային ինտերնետի ծավալ՝  6 ամիս  օգտագործելու համար: Լավ նորություններ ունենք նաեւ ինտերնետ բաժանորդների համար: Մինչեւ հունվարի 15-ը, բաժանորդները կարող են 12 ամսով բաժանորդագրվել Ինտերնետ Հիմա 5000 սակագնային պլանին եւ ընդմիշտ ստանալ ամսական 5ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ: Իսկ այն բաժանորդները, ովքեր կմիանան Ինտերնետ Միասին ծառայությանը, երկրորդ SIM քարտի համար ինտերնետ մոդեմը կստանան 1 դրամով», ասել է Օրանժ Արմենիայի բրենդի եւ հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:

Տոներին ընդառաջ Orange-ն առավել հարմար ռոմինգի պայմաններ է առաջարկում նաեւ այն բաժանորդներին, ովքեր ամանորյա տոները նախատեսում են անցկացնել արտերկում: Դեկտեմբերի 5-ից հունվարի 15-ը Եգիպտոս, Հորդանան, ԱՄԷ, Ֆրանսիա, Ավստրիա, Չեխիա եւ Շվեյցարիա այցելող բոլոր Orange բաժանորդները ռոմինգ ծառայություններից կօգտվեն՝ 55 դրամ վճարելով բոլոր մուտքային զանգերի եւ ելքային SMS-ների համար: