14:12 | 04.12.14 | Նորություններ | 3145

Beeline-ը գործարկել է «Ռուսաստանյան» ծառայությունը

Beeline-ը գործարկել է «Ռուսաստանյան» ծառայությունը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։

Ծառայությունը հնարավորություն է տալիս 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաեւ ՌԴ ֆիքսված ցանցեր 20դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ բաժանորդային վարձ:

Ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *0055# USSD-հրահանգը:

«Մենք առաջարկեցինք մեր հաճախորդներին ընտրել անվանում այս ծառայության համար՝ նախքան այն ներկայացնելը շուկային։ «Ռուսաստանյան»–ը դա հերթական պարզ եւ հարմար առաջարկն է. հարմարավետությունը, պարզությունը եւ լավագույն գնային առաջարկը շուկայում  ապահովել է Beeline-ը, իսկ անվանումը՝ մեր բաժանորդները։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնեցին նոր ծառայության անվանման ընտրության հարցում, որը կվերացնի հեռավորությունը Ռուսաստանում գտնվող ձեր եւ ձեր հարազատների միջեւ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

Տվյալ ծառայության ամսական բաժանորդային վարձը գործում է 30 օրվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո հաշվեկշռում բավարար գումարի առկայության դեպքում ծառայությունը երկարացվում է եւս 30 օրով: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայությունը հավաքելով *0051# հրահանգը։