ԱրմենՏել ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
09:43 | 04.12.14 | Նորություններ | 4345
ԱրմենՏել ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հերքում է իրեն ուղղվող մեղադրանքները:
Այդ մասին նա ասել է ռուսաստանյան Сnews.ru առցանց պարբերականին:
«ԱրմենՏելի նախկին ղեկավարը պարզաբանել է CNews-ին, որ այն խախտումները, որոնց մասին խոսվում է, բացահայտվել են իր կողմից ընկերությունը լքելուց հետո, եւ ինքը ոչ մի օֆշորային ու արտասահմանյան հաշիվներ չունի: «Վիմպելկոմ»-ում հետաքննության ընթացքը չեն մեկնաբանում», - ասվում է հոդվածի մեջ:
Այդպիսով, Իգոր Կլիմկոն առաջին անգամ է մեկնաբանել իր դեմ առաջադրված մեղադրանքները: Հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, Հայաստանի իրավապահ մարմինները Կլիմկոյին կասկածում են միջազգային թրաֆիքի հետ կապված մեքենայությունների եւ հարկերի վճարումից խուսափելու մեջ, ինչի հետեւանքով ԱրմենՏելը եւ Հայաստանի պետական բյուջեն մեծ վնասներ են կրել:
Այս գործով Մինսկում կալանավորվել է ԱրմենՏելի նախկին տեխնիկական տնօրեն Վլադիմիր Սաչկովը, եւ ՀՀ իրավապահ մարմինները փորձում են հասնել նրա արտահանձմանը: