17:53 | 31.10.14 | Նորություններ | 2461

Orange-ն իր 5-րդ տարեդարձի առթիվ իր բոլոր բաժանորդներին կնվիրի անվճար ինտերնետ փաթեթներ

Նոյեմբերի 5-ին իր 5-րդ տարեդարձի առթիվ Orange-ն իր բոլոր բաժանորդներին կնվիրի անվճար ինտերնետ փաթեթներ:

Այդ օրը Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են ակտիվացնել իրենց նվեր-փաթեթը՝ ուղարկելով «5» թիվը 0505 կարճ համարին, եւ ստանալ 5 օր վավերականության ժամկետով 100ՄԲ շարժական ինտերնետի փաթեթ:

Orange-ի Ինտերնետ Հիմա 5000 եւ ավելի բարձր սակագնային պլանների բաժանորդները՝ ի լրումն իրենց ամսական ներառված փաթեթների, կստանան 30 օր վավերականության ժամկետով հավելյալ 1ԳԲ գերարագ ինտերնետ, իսկ Ինտերնետ Հիմա 3500 սակագնային պլանի բաժանորդները նոյեմբերի 5-ին կկարողանան անսահմանափակ ինտերնետից օգտվել երկու անգամ բարձր արագությամբ: 

«Նոյեմբերի 5-ին Orange-ը կդառնա 5 տարեկան: Այս տարիների ընթացքում մենք գործադրել ենք առավելագույն ջանքերը, որպեսզի մեր բաժանորդներին ընձեռենք ընտրության ազատություն ու լայն հնարավորություն, եւ նրանց համար ստեղծենք մեր ծառայություններից օգտվելու առավել հարմար պայմաններ: Մեծապես գնահատում եւ կարեւորում ենք մեր բաժանորդների վստահությունն ու հավատարմությունը: Ցանկանում ենք նրանց բոլորին շնորհակալություն հայտնել մեր ծառայություններն ընտրելու համար եւ շնորհավորել այս խորհրդանշական նվերով», - նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: