15:30 | 29.10.14 | Նորություններ | 3739
Beeline-ը եւ Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը հայտարարում են համագործակցության շարունակության մասին:
Ընկերությունը, որպես գլխավոր հովանավոր, կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել քառյակին՝ Հայաստանում եւ արտասահմանյան երկրներում 2014-2015թթ. կայանալիք ողջ համերգաշրջանի ընթացքում։
«Մենք հպարտ ենք համագործակցության շարունակության համար, որը հանդիսանում է մեր ընկերության սոցիալական պատասխանատվության փայլուն օրինակ՝ ուղղված պրոֆեսիոնալիզմի եւ դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության պահպանմանը: Ուրախ ենք, որ մեր ընդհանուր գործը շարունակում է մշակութային զարգացման իր առաքելությունը եւ այդպիսով օգնում է մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Վստահ եմ, որ նոր համերգաշրջանում Քառյակը կշարունակի մեզ ուրախացնել նոր նվաճումներով եւ պարգեւներով», – ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ի աջակցությամբ քառյակը համերգային շրջագայություններ կունենա Հայաստանում եւ արտերկրում, ինչպես նաեւ կանցկացնի բարեգործական համերգներ անապահով ընտանիքների եւ Հայաստանի մանկատների երեխաների համար: