14:56 | 29.10.14 | Նորություններ | 1653
Հոկտեմբերի 31-ին Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայզ» համալիրում կմեկնարկի Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը:
Ֆորումին հրավիրված են Իսրայելի առաջատար վենչուրային ընկերություններից մեկի՝ «Յոզմա Գրուպի» հիմնադիր ու կառավարիչ Յիգալ Էրլիխը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն, ABBYY ընկերության փոխնախագահ, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի՝ «Գրանատուս Վենչուրս»-ի համահիմնադիր եւ կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը, Volo եւ VoloMobile-ի բիզնեսի զարգացման եւ կապերի տնօրեն Մեթ Բարթելսյանը:
Ֆորումի աշխատանքներին մասնակցելու եւ ողջույնի խոսքով հանդես է գալու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Միջոցառման կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, գլխավոր հովանավորը «Բեթ Կոնստրակտ» ընկերությունը: