15:26 | 28.10.14 | Նորություններ | 3243

Արարատի մարզում բացվեցին «Beeline երեխաների զարգացման անկյունները»

Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում եւ Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոցում բացել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ»:

«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի նպատակն է խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում եւ Երեւանում: Ծրագրի շրջանակում ներառական կրթությամբ զբաղվող մասնագետներն անցել են վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ եւ խորհրդատվություն: Բացված  կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով եւ գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղեր։

«Beeline–ը ողջունում եւ կարեւորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են երեխաներին եւ երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հատուկ կարիքներով երեխաների համար համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը եւ ներառական կրթության որակի բարձրացումը կխթանեն երեխաների մտավոր, խոսքային եւ ֆիզիկական ընդունակությունների եւ կարողությունների զարգացմանը։ Հատկանշական է հատկապես այն, որ Beeline-ի աջակցությամբ սա հանրապետությունում առաջին մանկապարտեզն է, որտեղ բացվում է զարգացման նման անկյուն», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մանկական զարգացման հիմնադրամը կարեւորում է  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը: Ներառական կրթության ներդրման այս փուլում անելիքները բազմազան են եւ  դրանց իրականացումը մեծ ջանքեր է պահանջում: Հատկանշական է,  որ մեր գործընկեր Beeline–ը կարեւորում  է  նման ծրագրերի նախաձեռնումը  եւ խթանում  մարզերում  հատուկ կարիք ուենցող երեխաների ներառման գործընթացին հասարակություն: Մինչ պետական ռազմավարական ուղղությունները, համակարգերը հստակեցվեն եւ առաջընթաց ունենան, կարիքներ ունեցող բազմաթիվ երեխաները չեն կարող սպասել,  հատկապես մարզերում, որտեղ ռեսուրսները եւ ծրագրերը բացակայում են կամ շատ քիչ են: Նման ծրագրերը մասնավորապես մարզերում աջակցում են  հատուկ կարիք ունեցող երեխաներին, նրանց ընտանիքների, դպրոցին ու համայնքին», - ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

«Beeline երեխաների զարգացման անկյունները» բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2014թ–ի սեպտեմբերի 10-ին։