16:58 | 27.10.14 | Նորություններ | 1901
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր անձնական միջոցներից 8 մլն 200 հազ. դրամ է հատկացրել Չկալով գյուղում խմելու ջրի մատակարարման համակարգ կառուցելու համար:
Ներդրման շնորհիվ շուրջ 20 կմ երկարության ջրատարից արդեն իսկ կառուցվել է 5,5 կմ: Իրականացված ծրագրի արդյունքից օգտվելու է 74 ընտանիք:
«Որպես անհատներ, մենք նույնչափ պատասխանատու ենք երկրի համար, որքան որեւէ կազմակերպություն: Այսօրինակ նվիրումը կարեւոր է նաեւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ շահառուների տեղեկացվածությունը բարձրացնելու եւ պատասխանատու վերաբերմունք ձեւավորելու տեսանկյունից: Չկալովցիները գիտակցում են, որ ջուրը կենսական նշանակություն ունեցող ռեսուրս է եւ դրա խնայողությունը բխում է ապագա սերունդների նկատմամբ պատասխանատվությունից: Ավելին, ջրատար կառուցող երիտասարդները ձգտում են խուսափել նաեւ ծառահատումներից. որոշ հատվածներում նրանք հրաժարվում են տեխնիկա կիրառելուց` ապավինելով մարդկային ուժին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: