14:54 | 03.10.14 | Նորություններ | 4281

ԴիջիՔամփ-ի լավագույն բիզնես նախագծերը ներկայացվել են ԴիջիԹեք էքսպո-ում

ԴիջիՔամփ ամառային երկրորդ տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի լավագույն բիզնես-նախագծերը ներկայացվել են DigiTec տասներորդ հոբելյանական միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին:

DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի երիտասարդ գործարարներին այցելել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Beeline-ի սոցիալական ռազմավարության կենտրոնում են տաղանդավոր երիտասարդները, եւ մենք մշտապես աջակցելու ենք նրանց՝ ընձեռելով հնարավորություն հասնել ավելիին, նվաճել նորանոր բարձունքներ եւ օգնել մարդկանց դարձնել կյանքն ավելի լավը։ Հայ երիտասարդներն, իրոք, տաղանդավոր են եւ այսօր մենք տեսնում ենք դրա վառ օրինակը. նրանք այսօր արդեն ստեղծել են իրենց բիզնեսը եւ ես առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը դառնալու են հաջող ձեռնարկատերեր եւ իրենց լուման են ներդնելու երկրի տնտեսության զարգացման գործընթացում»,– ասել է Անդրեյ Պյատախինը։

ԴիջիԹեք էքսպո 2014 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին երիտասարդ գործարարների բիզնես-գաղափարները ներկայացվել են տարբեր տաղավարներով:

Նշենք, որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն եւ կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես եւ իրագործելու սեփական ծրագրերը։