12:05 | 25.09.14 | Նորություններ | 3455

Beeline-ը կթվայնացնի Մարալիկ քաղաքի ֆիքսված ցանցը հոկտեմբերի կեսին

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները. Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մեկնարկել են ենթակառուցվածքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։

Թվայնացման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ ս.թ. հոկտեմբերի 17-ը: Մարալիկ քաղաքի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի բարձրորակ ծառայությունները, ինչպես նաեւ կկատարելագործվի Beeline–ի լայնաշերտ ինտերնետի որակը: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաեւ սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ։

«Մենք շարունակաբար իրականացնում ենք ներդրումներ ուղղված լարային ենթակառուցվածքների արդիականացմանն՝ ընդգրկելով նորանոր բնակավայրեր։ Կատարելագործելով կապի ոլորտը մենք փորձում ենք դեպի լավը փոխել մեր բաժանորդների կյանքը ՝ տրամադրելով նրանց որակյալ ձայնային կապ եւ  լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններ»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

2013թ–ի վերջի դրությամբ Երեւան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը: