17:48 | 09.09.14 | Նորություններ | 1871

Անվճար 4G երթուղիչ` «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» փաթեթի բաժանորդագրվելիս

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Home-Zone Turbo» եւ «Office-Zone» փաթեթների թե՛ ընթացիկ բաժանորդները, եւ թե՛ նրանք, ովքեր նոր կդառնան դրանցից որեւէ մեկի բաժանորդ, յուրաքանչյուր ամիս ստանում են համապատասխանաբար 75ԳԲ եւ 25ԳԲ ծավալով գերարագ ինտերնետի փաթեթներ: Ավելին՝ նոր բաժանորդներին տրամադրվող 4G երթուղիչը հնարավորություն է ընձեռնում գերարագ ինտերնետ-փաթեթները սպառելու ներբեռնման մինչեւ 150Մբիթ/վրկ եւ վերբեռնման մինչեւ 50Մբիթ/վրկ արագությամբ:

«Home-Zone Turbo» փաթեթը հնարավորություն է ընձեռում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաղորդակցվելու՝ օգտվելու հեռախոսակապից ու 4G ինտերնետից նախընտրած ձեւով: Իսկ «Office-Zone» փաթեթը միաժամանակ ապահովում է գրասենյակն ինչպես անսահմանափակ ինտերնետով, այնպես էլ ներքին ցանցով:

Նշենք, որ այս փաթեթներին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում նոր բաժանորդներներին 4G ցանցի հետ համատեղելի E5172 մոդելի երթուղիչը կտրամադրվի անվճար: